Jump to content

Ավստրիայի խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրիայի խորհրդարան
գերմ.՝ Österreichisches Parlament
Изображение логотипа
Տեսակ
Տեսակերկպալատ խորհրդարան
Պատմություն
Ղեկավարում
Դաշնային խորհրդի նախագահԳրեգոր Համմերլ, Ավստրիայի ժողովրդավարական կուսակցություն
սկսած հունվարի 1, 2012
Ազգային խորհրդի նախագահԴորիս Բուրես, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
սկսած սեպտեմբերի 2, 2014
Կազմը
parlament.gv.at

Ավստրիայի խորհրդարան (գերմ.՝ Österreichisches Parlament), Ավստրիայի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը, որը բաղկացած է 245 պատգամավորներից[1]։ Երկպալատ խորհրդարանը բաղկացած է դաշնային և ազգային խորհուրդներից։

Ազգային խորհուրդ կամ նացիոնալռատը բաղկացած է 183 պատգամավորներից, որոնք ընտրվում են համամասնական ընտրակարգով[1]։ Այլ կերպ անվանվում է «ստորին պալատ»։ Դաշնային խորհրդի կամ բունդեսռատի անդամների թիվը փոփոխական է։ Ներկայումս այն բաղկացած է 62 պատգամավորներից։

Յուրաքանչյուր պատգամավոր ունի վետոյի իրավունք։ Ավստրիայի խորհրդարանի շենքը տեղակայված է մայրաքաղաք Վիեննայում։

Ավստրիայի խորհրդարանը հիմնադրվել է 1861 թվականին։ 1934-1945 թվականներին խորհրդարան չի գործել և օրենսդիր մարմնին փոխարինել է դաշնային աշխարհաժողովը։

1918 թվականին ձևավորվել է ժամանակավոր ազգային ժողով, որը երկար կյանք չի ունեցել։ 1873 թվականին ազգային ժողովի անդամների ընտրությունը դարձավ ընտրովի, սակայն ընտրելու իրավունք ունեին միայն Ավստրիայի արական սեռի ներկայացուցիչ քաղաքացիները։

1907 թվականին առաջին անգամ կանայք ևս ստացան ընտրական իրավունք։ 1907 թվականին առաջին անգամ Ավստրիայում տեղի ունեցավ համատարած խորհրդարանական ընտրություններ։

1861 թվականին ձևավորվել է Ավստրո-Հունգարիայի կայսրության նոր օրենսդիր մարմինը՝ կայսերական խորհուրդը, որն այլ կերպ անվանվում է ռայխսրաթ։ 1849 թվականին ռայխսրաթը ցրվել է։

1848 թվականին Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆերդինանդ I-ը թողարկել է Ավստրիայում միապալատ խորհրդարանի բացման վերաբերյալ հրամանագիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Ավստրիայի Հանրապետության ֆեդերալ խորհրդի՝ բունդեսռատի պատգամավորների ցանկ». www.parlament.gv.at. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրիայի խորհրդարան» հոդվածին։